ԱՄՆ Տեխաս նահանգի Յուվալդե քաղաքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ: Այս մասին հաղորդում է KENS 5 հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել թրեյլերների ոչ մեծ այգում: Հրաձգությանը նախորդել է շարժական տներից մեկի պաշարումը, որտեղ եղել են զինված մարդիկ:
Նշվում է, որ կրակը արձակվել է շերիֆի օգնականների ուղղությամբ:









































