Արեգակի վրա տեղի է ունեցել ուժեղ բռնկում, սակայն մագնիսական փոթորիկը քիչ հավանական է, RIA Novosti-ին հայտնել է ակադեմիկոս Ե. Ֆեոդորովի անվան կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչը:
«Այսօր՝ առավոտյան ժ. 6.00-ին Արեգակի վրա գրանցվել է Х դասի բռնկում»,- ասել է նա:
Արևային բռնկումները, անկախ ռենտգենյան ճառագայթումից, բաժանվում են 5 դասի՝ A, B, C, M ու X: Նվազագույն A0.0 դասը համապատասխանում է Երկրագնդի ուղեծրի 1 քմ-ի վրա 10 նանովատտ ճառագայթման հզորության: Հաջորդ դասին անցում կատարելիս հզորությունը 10 անգամ ուժեղանում է:









































