1 դոլարի միջին փոխարժեքը այսօր 315.8 դրամ է եղել, մի փոքր ավելի շատ, քան ուրբաթ օրն էր: Անցած շաբաթվա սկզբում փոխարժեքը 311.5 դրամ էր և շաբաթվա ընթացքում դրամը կայուն արժեզրկում գրանցեց:
Այդ ընթացքում ԿԲ-ն որևէ կերպ չի ազդել փոխարժեքի վրա, ինչպես երևում է ֆինանսական շուկայի վերաբերյալ այսօր հրապարակված տվյալներից. մայիսի 2-ից 8-ը ընկած ժամանակահատվածում ԿԲ-ն արտարժույթի գնամն կամ վաճառքի որևէ գործարք չի իրականացրել:










































