Ռուսաստանի իշխանությունները պատրաստ չեն մերժել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգին օգնության հարցում: Այս մասին հաղորդում է The Guardian բրիտանական թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Ըստ վերջիններիս՝ Սիրիայում հակամարտության լուծման համար դեռևս երկար աշխատանք է պահանջվում: Այնուամենայնիվ, թերթը նշում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կհայտարարի այն մասին, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը, հավանաբար, պատրաստ է ավելի ճկուն մոտեցում ցուցաբերել սիրիական խնդրին:
Նրանց հանդիպումը նշանակված է երկուշաբթի: Ինչպես հիշեցնում է պարբերականը, Լոնդոնն ամիսներ շարունակ պնդում էր, որ Սիրիայում ճգնաժամը հնարավոր է հաղթահարել միայն այն բանից հետո, երբ Ալ-Ասադը հրաժարվի իշխանությունից: Ռուսաստանն իր հերթին աջակցում է Սիրիայի նախագահին՝ ասվում է հոդվածում:











































