Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, մեկնաբանելով երկրի նախագահի պաշտոնում «Վրացական երազանք»-ի թեկնածությունը, հիշեցրել է պատմական անեկդոտ Կալիգուլա կայսեր և նրա ձիու՝ Ինցիտատի մասին: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
«Երբ Հռոմի կայսրը որոշեց հռոմեական հասարակությանը ցուցադրել իր գերակշռությունը, նա սենատոր կարգեց իր ձիուն»,- ասել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ իշխող կուսակցությունից նախագահի թեկնածու կառաջադրվի Վրաստանի կրթության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին:









































