Հյուսիսային Կորեայի զինված ուժերը կգլխավորի Չժան Չժոն Նամը՝ փոխարինելով գեներալ Կիմ Կյոք Սիկին, որն այս պաշտոնը զբաղեցրել է շուրջ 8 ամիս: Այս մասին հաղորդում է YONHAP գործակալությաւնը:
Պաշտպանության նոր նախարարի նշանակման մասին հայտարարվել է երգի ու պարի համերգից առաջ, որին ներկա է գտնվել նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը՝ կնոջ հետ:
Գործակալության փոխանցմամբ՝ Չժան Չժոն Նամը շուրջ 50 տարեկան է, ավելի վաղ նա եղել է Կանվոնդո մարզի զորքերի հրամանատարը: Հայտնի է, որ պաշտպանության նոր նախարարը կարող էր նշանակվել շուրջ 4 օր առաջ: Չի հաղորդվում, թե որն է Կիմ Կյոք Սիկի հրաժարականի պատճառը:
Հարավկորեացի փորձագետները նշում են, որ ՊՆ նոր ղեկավարի նշանակումը կարող է վկայել այն մասին, որ Կիմ Չեն Ինը փորձում է նվազեցնել վերջերս Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև ծագած լարվածությունը:
Մասնագետները Կիմ Կյոք Սիկին բնութագրում են որպես «կոշտ գծի» կողմնակից:








































