Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Ծեծված դիզայները իրեն դեռ վատ է զգում, գործարարն էլ պնդում է, որ առաջինը նա է իրեն հարվածել

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մայիսի 3-ին «Մալիբու» սրճարանի հարևանությամբ տեղի է ունեցել ծեծկռտուք գործարար Կարեն Շահմուրադյանի և ՀՀ դիզայներների միության փոխնախագահ Ռուբեն Թոփալյանի միջև: Ռուբեն Թոփալյանը ստացել էր քթի կոտրվածք, ուղեղի ցնցում, այտի շրջանում պատռվածք:

Կարեն Շահմուրադյանը նախաքննության փուլում որևէ մեկնաբանություն չի ուզում տալ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում նա նշել էր, որ ինքն ընդամենը 33 տարեկան է, այլ ոչ 50 տարեկան ինչ-որ օլիգարխ, որը թիկնապահներով է շրջապատված ու ինչ-որ հարցեր է լուծում: Նաև ասել էր, որ ինքն աշխատում է օրենքի շրջանակներում:

«Այդ մարդը ինձնից պայմանագրով գումար է վերցրել, որ աշխատի, բայց չի աշխատում: Միշտ հավատում էի, սակայն այս երկու ամիսների ընթացքում համբերության բաժակս լցվեց, և դիմեցի դատարան: Նա էլ, հասկանալով գլխի գալիքը, ինձ պրովոկացիայի ենթարկեց: Այդ օրը մի քանի անգամ հարվածեց, որ իմ կողմից մի հարված ստանա ու վազի ոստիկանություն: Ես ոչինչ չունեմ ավելացնելու, մնացածը թող պարզի քննությունը»,-ասել էր նա:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռուբեն Թոփալյանը, անդրադառնալով Կարեն Շահմուրադյանի մեկնաբանությանը, նշեց, որ բնականաբար՝ ինքը Կարեն Շահմուրադյանին չի հարվածել, որ Կարեն Շահմուրադյանն ինքն է խփել. «Այդ մասին չեմ էլ ուզում խոսել, և պարզ է, որ նա այդպես պետք է ասի»,- ասաց նա և հավելեց՝ քանի որ իր աշխատանքներն արդեն ավարտված էին, և նա պետք է վճարում կատարեր, այդ վճարումը չկատարելու համար փորձել է իրեն դատի տալ:

«Այնպես որ՝ փորձում է արդարացնել իր արածը, փորձում է ինչ-որ ձևով արդարանալ, և դա է միակ խնդիրը, և ես սպասում էի, որ նման ինչ-որ բան պետք է ասեր, զարմանալի ոչինչ չկա»,- ասաց դիզայները:

Կարեն Շահմուրադյանը Ռուբեն Թոփալյանին դատի է տվել աշխատանքի ոչ պատշաճ կատարման համար. «Ինքը որոշել է, որ ես ուշացրել եմ որոշակի ժամկետ, ուշացման համար դատի է տվել, բայց որևէ ուշացում չի եղել: Իսկ եթե ինչ-որ ուշացում եղել է, ապա եղել է միայն իր կողմից»,- ասաց նա՝ հավելելով, որ սա առաջին դեպքը չէ:

Գործի առթիվ կատարվում է նախաքննություն: Երկուշաբթի օրը պատրաստ կլինի նրա դատաբժշկական եզրակացությունը:

Ռուբեն Թոփալյանը ուզում է հավատալ, որ պատշաճ քննություն կիրականացվի: Այս պահին նա իրեն շարունակում է վատ զգալ, ունի գլխապտույտ, սրտխառնոց և այլն:

Ի դեպ, Շահմուրադյաններին են պատկանում «ԱվտոՎԱԶ»-ի դիլլեր «Արմենիա-Լադա», «Կարկոմավտո» ընկերությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում