Սիրիական ճգնաժամի լուծման միջոցը Սիրիա ներխուժումը չէ՝ հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Թոմաս դե Մեզիերը:
«Ռազմական միջամտությունը կպահանջի շատ մեծ ծախսեր և կապված կլինի բազմաթիվ կորուստների հետ»,- հայտարարել է նախարարը տեղի ARD հեռուստաալիքի եթերում: Նրա կարծիքով՝ դա կլինի իրադարձությունների նողկալի զարգացում, և իրավիճակի վրա ազդելը չի հեշտանա՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նախարարը հավելել է, որ իրենք որոշակի շփոթվածություն ունեն՝ դրսից իրավիճակ վրա ազդելու հնարավորությունների հարցում:









































