«Գազի գինը, իրոք, փոխվել է 2015 թվականի հունվարի 1-ից` 165 ԱՄՆ դոլար 1000 խմ գազի համար, մեկ տարի ժամկետով, և կառավարությունը հաշվի առնելով էներգակիրների շուկայում միջազգային միտումները և արտադրողների խնդրանքը, ՀՀ վարչապետը հարկ հահամրեց դիմել ՌԴ վարչապետին` վերանայել գազի գները», -այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` պատասխանելով պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին: