Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը նվաճել է Մադրիդի «Մասթերս-1000» մրցաշարի չեմպիոնի կոչումը: 6:2, 6:4 հաշվով նա հաղթանակ է տարել շվեյցարացի Ստանիսլավ Վավրինկայի նկատմամբ: Հանդիպումը տևել է 1 ժամ 11 րոպե:
Նշենք, որ շվեյցարացին իրացրել է 5 էյս, 4 բրեյք փոյնթ և թույլ է տվել 4 կրկնակի սխալ: Նադալը թույլ է տվել 2 կրկնակի սխալ և իրացրել է բոլոր 6 բրեյք-փոյնթերը:
Հավելենք, որ սա Նադալի 55-րդ տիտղոսն է մարզական կարիերայի ընթացքում:






































