Wednesday, 01 07 2026
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК

«Եվրատեսիլին» ընդառաջ. սպասելիքներ և կանխատեսումներ (տեսանյութ)

Այս տարի «Եվրատեսիլ» ամենամյա մրցույթին կմասնակցի 39 երկիր: Մեկ տարվա ընդմիջումից հետո Հայաստանը կմասնակցի մրցույթին, իսկ Բոսնիա և Հերցոգովինան, Պորտուգալիան, Սլովակիան ու Թուրքիան չեն մասնակցի: Բոսնիա և Հերցոգովինայի՝ մրցույթին չմասնակցելու պատճառներից մեկն էլ այս երկրից հեռարձակման համար գումարի հարցը չլուծվելն է:

Ինչ վերաբերում է Շվեդիային, ապա այն «Եվրատեսիլ» ամենամյա մրցույթում մեծ դեր ունի ոչ միայն նրա համար, որ այստեղից են դուրս գալիս մրցույթի հաղթողներից շատերը: 20-50 տոկոս լուրջ երգերի ձայնագրման աշխատանքները կատարվում են հենց շվեդական ստուդիաներում: Շվեդական ծագում ունի նաև «Աբբան»: Իրականում շվեդական երաժշտական արտադրության համար «Եվրատեսիլը» հսկայական կոմերցիոն հաջողություն է ապահովում:

Չնայած բոլոր դրական հանգամանքներին՝ «Եվրատեսիլին» ակնհայտորեն խանգարում է քաղաքականությունը: Օրինակ, 2009-ին Մոսկվայում թույլ չտվեցին Վրաստանի մասնակցությունը: Այս երկիրը ներկայացնում էր We don’t wanna put in երգը: Չմասնակցեցին նաև Մոնակոն և Ավստրիան, քանի որ նրանց կարծիքով՝ գերակշռում էր արևելաեվրոպական քվեարկությունը: Եղան մի շարք երկրներ, որոնք Իսրայելի մասնակցության պատճառով չմասնակցեցին: Մի տարի առաջ Հայաստանը չգնաց Բաքու: Այս տարի «Եվրատեսիլում» մասնակցության համար չկարողացան Անդորրայում, Բոսնիա և Հերցոգովինայում հեռարձակումն ապահովելու համար գումար հավաքել: Տարբեր պատճառներով Մալմո չեն գնալու լեհերը, թուրքերը, պորտուգալացիներն ու չեխերը:

«Եվրատեսիլում» կա նաև մի ավանդույթ՝ հաջողություն ունեցող երգի հեղինակը հեղինակում է մեկ այլ երգ: Շվեդ Թոմաս Գուստաֆսոնը, ում գրած երգն անցյալ տարի հաղթող ճանաչվեց, այս տարի Վրաստանի ներկայացուցչի համար է խոսքեր գրել: Նրա հեղինակած կոմպոզիցիոն դուետ Waterfall երգը կատարում են Սոֆո Գելովանին և Նադիկո Տատիշվիլին: Նշենք, որ մինչև վրաց-ռուսական պատերազմը Սոֆո Գելովանին մեկ անգամ չէ, որ հաղթել է ռուսական մրցույթներում: Մեկ այլ՝ Սան Մարինոյի ներկայացուցչի երգը պատվիրվել է գերմանացի Ռալֆ Զիգելին՝ Dschinghis Khan խմբի հիմնադրին և եվրոպական պատմության մեջ ամենաշատ երգեր գրած հեղինակին: Սա կլինի նրա 22-րդ մրցույթը: Հետաքրքրիր է, որ նա անցյալ տարի ևս Սան Մարինոյի ներկայացուցչի համար երգ է գրել, և հենց նույն երգչուհու՝ Վալենտինա Մոնտենայի համար: Երգչուհին անցյալ տարի զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը:

Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խմբի Lonely Planet երգի համահեղինակն է լեգենդար Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին:

William Hill բուքմեյքերական գրասենյակի տվյալներով՝ «Եվրատեսիլ 2013»-ում Դանիայի ներկայացուցիչ Էմելի դե Ֆորեսթն է հաղթելու: Նա հանդես է գալու Only Teardrops երգով, որն իր մեջ ունի ֆոլկլորային մոտիվներ և պարզ էստրադային մեղեդի: Ինչպես միշտ, Ուկրաինայի շանսերն են բարձր գնահատվում: Այս երկիրը ներկայացնող Զլատա Օգնևիչը մոտեցել է դանիացուն՝ իր Gravity երգով: Երրորդ տեղում Նորվեգիան է՝ I Feed You My Love երգով, որը կատարում է Մարգարետ Բերգերը: Սակայն սրանք միայն էլեկտրոնային քվեարկությամբ ամփոփված արդյունքներ են, բոլոր շանսերը կարող են հօդս ցնդել համերգից հետո: Այդ շանսերը կարող է պակասեցնել հատկապես Հունաստանը, որն այս տարի ներկայացնում է Koza Mostra խումբը՝ բալկանյան ավանդույթներով ներկայացված Alcohol Is Free երգով:

Հավելենք, որ «Դորիանսը» Մալմոյում ելույթ կունենա մայիսի 16-ին՝ Lonely planet երգով: Երաժշտության համահեղինակն է Թոնի Այոմին, խոսքերի հեղինակը՝ Վարդան Զադոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում