«Ֆորմուլա-1»-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող ավտոարշավորդների ցուցակը, որի առաջին հորիզոնականում է Ferrari-ի ներկայացուցիչ Սեբաստիան Ֆետելը:
Նրա եկամուտը 48 մլն դոլար է կազմում: Երկրորդը Mersedes-ի ներկայացուցիչ Լյուիս Հեմիլթոնն է՝ 41 մլն դոլար եկամուտով, երրորդը McLaren-ի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն, ով վաստակում է 39 մլն դոլար:
Եվս երեք ավտոարշավորդներ՝ վերոնշյալ թիմերի երկրորդ համարները նույնպես բավականաչափ բարձր եկամուտ ունեն՝ Կիմի Ռայկոնենը 27 մլն դոլար, Նիկո Ռոսբերգը 17 մլն դոլար, Ջենսոն Բաթոնը 13 մլն դոլար:
Հարկ է նշել, որ ցուցակում ընդգրկված չեն ամենաբարձր բյուջե ունեցող թիմերից մեկի՝ Manor-ի ավտոարշավորդները: