Իրանի Մեշդադ քաղաքում զարմանալի դեպք է տեղի ունեցել: Քաղաքում կազմակերպվել է ոստիկանին սպանած մարդու հրապարակային կախաղան: Այս մասին հայտնում է MIGnews.com-ը:
Վերջին պահին, երբ նա արդեն կախված է եղել պարանից, ոստիկանի հարազատները որոշել են նրան ներել: Իշխանությունների ներկայացուցիչները հասցրել են մեղադրյալին իջեցնել, քանի դեռ չէր խեղդվել, և ուղարկել են նրան հիվանդանոց:








































