Եվրամիությունը, որպես մարդասիրական օգնություն, լրացուցիչ 65 մլն եվրո կհատկացնի Սիրիայում ռազմական հակամարտության պատճառով տուժածներին: Այսպիսով, ԵՄ անդամ-երկրների ընդհանուր բյուջեն կկազմի 561 մլն եվրո:
Այս հայտարարությունը համընկել է Եվրահանձնաժողովի՝ մարդասիրական հարցերով օգնության հանձնակատար Քրիստինա Գեորգիևայի՝ Հորդանանի հյուսիսում գտնվող Զաատրի փախստականների ճամբար այցի հետ: Նա միջազգային կազմակերպություններին կոչ է արել ավելի ակտիվորեն ֆինանսավորել մարդասիրական ծրագրերը:
«Մենք պետք է դեպի ապագան նայենք: Մենք դեռ շատ անելիքներ ունենք: Եթե սիրիական հակամարտության միակ ելքը քաղաքական որոշումն է, ապա մենք կարող ենք արդեն այսօր օգնել կայունացնել իրավիճակը: Պետք է լրացուցիչ միջոցներ հատկացնել և հնարավորինս արդյունավետ աշխատել»,- Գեորգիևայի խոսքերը մեջբերում է Euronews-ը:







































