Գեղեցկության հետևից ընկած՝ կանայք կիրառում են տարբեր միջոցներ, որոնց թվում կան բավականին ոչ անվտանգները: Մասնավորապես՝ դա վերաբերում է թարթիչների աճեցմանը: Բժշկական ոլորտի փորձագետները նախազգուշացնում են, որ սոսինձը, որը կիրառվում է թարթիչների աճեցման համար, կարող է ինֆեկցիայի ռիսկ պարունակել: Բացի այդ, այն առաջացնում է ալերգիկ ռեակցիա և կարող է բնական թարթիչների թափվելու պատճառ դառնալ։ Այս մասին հայտնում է Raut.ru-ն:
Հետազոտությունը ցույց է տվել, որ սոսնձի պարունակության մեջ մտնում է ֆորմալդեհիդ, որն առաջացնում է ծանրության տարբեր աստիճանների ալերգիկ ռեակցիաներ: Բժիշկները նախազգուշացնում են, որ ցանկացած քիմիական ազդեցություն եղջերաթաղանթը դարձնում է փխրուն և կարող է վարակի առաջացման աղբյուր դառնալ: Դա կարող է կուրությամբ ավարտվել:
Եթե նույնիսկ ալեգիկ ռեակցիա չի առաջնում, ապա թարթիչները կարող են թափվել: Մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել այնպիսի նյութեր, որոնք ֆորմալդեհիդ չեն պարունակում:








































