Այսօր ԱՄՆ-ում 99-րդ անգամ նշում են Մայրերի տոնը: Տոնը նախկինում նվիրված է եղել Վիրջինիայում բնակվող սոցիալական ակտիվիստուհի Մարիա Ջարվիսին: Սակայն այն արդեն ազգային, նույնիսկ՝ միջազգային տոն է դարձել, որն ուղեկցվում է խանութների զեղչերով, մարդկանցով լեցուն ռեստորաններով:
Ներկայում ԱՄՆ-ում այս տոնը փորձում է միավորել օրվա հոգևոր նյութական բաղկացուցիչ տարրերը: Ըստ ամերիկյան ավանդույթի՝ այս օրը մայրերին հրավիրում են ընտանեկան ճաշկերույթների և նվերներով «պատում»: Այս կապակցությամբ շատ ռեստորանային ցանցեր մեծ զեղչեր են անում, կամ որպես նվեր մատուցում գինի, աղանդեր: Իսկ Hooters ռեստորանների ցանցը տոնի պատմության մեջ առաջին անգամ մայրերին խոստացել է 10 դոլար արժողությամբ հիմնական ուտեստն անվճար մատուցել, եթե նրանք իրենց հետ բերեն գոնե 1 երեխայի:
Վարդ վաճառող ընկերություններն օրվա կապակցությամբ 30 տոկոս զեղչ են խոստացել: Բացի այդ, առաջարկվում են նաև գեղեցիկ զարդեր՝ սրտիկների և թեմատիկ մոնոգրամների տեսքով:
Amazon.com-ի փորձագետները խորհուրդ են տալիս ժամանակակից մայրերին նվիրել Steiner Leisure ընկերության սպա սրահի մերսում, Disney-ի արժեթղթեր կամ Starbuks-ի բաժնետոմսեր:
Նշենք, որ հարցումները ցույց են տալիս, որ ժամանակակից ամերիկյան ընտանիքում ծնողների սոցիալական դերերը, հատկապես՝ եթե 2 ամուսիններն էլ աշխատում են, էականորեն չեն տարբերվում միմյանցից:








































