Ռոբերտ Դաունի-կրտսերը նկարահանվել է Volvo-ի համար 12 րոպեանոց ֆիլմում, որտեղ «ինքնավստահություն որոնելու» համար դերասանը ճամփորդության է մեկնում անծանոթի ավտոմեքենայով, իսկ ճանապարհին հանդիպում է իր 2-րդ Ես-ին:
Բենեդիկտոս Քամբերբեթչը Jaguar ավտոմեքենաների «դեմքն է» դարձել: Բրիտանացի քննդատներից մեկը նույնիսկ Բենեդիկտոսի ձայնը համեմատել է «հովազի մռնչյունի հետ՝ թաքնված թավջութակի հնչյունների ներքո»:
Fiat-ի գովազդում նկարահանված Ջորջ Քլունիի համար գեղեցիկ, կարմիր ավտոմեքենան իսկական «թակարդ» է, որի մեջ նա դեմ չէ ընկնել։
Ռեփեր P. Diddy-ին Mercedes Benz-ի գովազդում իր արծաթագույն «Մերսեդեսը» փնտրելու է գնում հենց խալաթով:
Seat ավտոմեքենայի գովազդում Շակիրան ստիպում է պարել ամբողջ քաղաքին:
Օրլանդո Բլումը Toyota-ի գովազդում արագընթաց մեքենայով հանցագործներից փրկում է մի գեղեցկուհու: Արդյունքում իր փրկության համար աղջիկը երախտապարտ է լինում ավտոմեքենային:
Լեոնարդո Դիկապրիոն գովաբանում է 90-ականների Suzuki ավտոմեքենան և մեզ առաջարկում անհապաղ տեղափոխվել Wagon R:










































