Սիրիայում զինված ծայրահեղականները հարձակվել են Ալ-Քուսեյր քաղաքի մոտակայքում գտնվող Իլյա մարգարեի ուղղափառ վանքի վրա, որը 20 կմ հեռավորության վրա է գտնվում Լիբանանի հետ սահմանից: Ինչպես Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությանը հայտնել է վանահայր Գադիր Իբրահիմը, գրոհայինները դատարկել են քրիստոնեական վանքը, տարել գույքը, պայթեցրել զանգակատունը, ավերել խորանը: Նրանք տարել են Հին կտակարանի մարգարեի արձանը:
Իբրահիմը համոզված է, որ ավերածությունները վարձկան օտարերկրացիների ձեռքի գործն է: Վանահայրը հիշեցրել է, որ վանքը ավելի քան 1500 տարեկան է, և որ այն գտնվում է պետության պահպանության ներքո՝ որպես ճարտարապետական հուշարձան:
Վերջին երկու տարիներին Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում ավերվել են մի քանի տասնյակ եկեղեցիներ ու մզկիթներ, գլխավորապես Հոմսում ու Հալեպում:








































