Միջազգային տիեզերական կայանի (ՄՏԿ) ամոնիակի արտահոսքը վերացել է, սակայն միայն մեկ ամիս անց կարելի է վստահաբար ասել, որ հեղուկն, իրոք, այլևս չի արտահոսի: Այս մասին շաբաթ օրը Հյուսթոնից հեռուստակոնֆերանսի ժամանակ հայտարարել է NASA-ի ներկայացուցիչ, ՄՏԿ ծրագրի ղեկավարի տեղակալ Ջոել Մոնտալբանոն:
«Մենք շատ երջանիկ ենք, որ ամեն ինչ հաջող ավարտվեց,- ասել է նա:- Ներկայում չկան ամոնիակի արտահոսքի նշաններ, բայց առայժմ մենք չենք կարող ամբողջությամբ վստահ լինել դրանում: Ամբողջ համակարգի սարքին լինելու մասին կարող ենք հաստատապես ասել միայն 4-5 շաբաթ անց»:
Հիշեցնենք, որ ՄՏԿ-ում այս խնդիրը ծագել է մայիսի 10-ին: Շաբաթ օրը ամերիկացի տիեզերագնացներ Քրիստոֆեր Քեսիդին և Թոմաս Մաշներնը կարողացել են վերացնել խնդիրը:








































