Այսօր Իրանի հարավում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ինչպես հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը, ստորգետնյա ցնցումների օջախը գտնվում է 25 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ հարավային Հորմոզգան մարզի Մինաբ քաղաքից 80 կմ հարավ-արևելք: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան:
Իրանի հարավում վերջին ուժեղ երկրաշարժը տեղի էր ունեցել մեկ օր առաջ: Ստորգետնյա ցնցման հզորությունը այն ժամանակ կազմել է 6.2 բալ: Էպիկենտրոնը Մինաբ քաղաքից 85կմ հեռավորության վրա էր, խորությունը՝ 36.4 կմ: Զոհվել էր երկամյա մի երեխա, տուժել 20 մարդ:








































