Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Թուրքիայի Հաթայ նահանգում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները վկայում են այն մասին, որ քաղաքացիական անձանց կյանքը զերծ չէ վտանգից: Այս մասին հաղորդում է INTERFAX-ը:
Ռասմուսենը դատապարտում է Թուրքիայում տեղի ունեցած պայթյունները, որոնց արդյունքում մարդիկ են զոհվել և վիրավորվել:
«Ես իմ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին, նաև ցավակցում եմ նրանց, ովքեր վիրավորվել են: Ես նաև լիակատար համերաշխություն եմ հայտնում մեր դաշնակից Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին»,- ասել է Ռասմուսենը:









































