Նավթի համաշխարհային գները երեքշաբթի օրվա առևտրի ընթացքում շարունակում են նվազել Չինաստանից պահանջարկի թույլ վիճակագրական տվյալների ֆոնին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Երևանի ժամանակով ժամը 09.19-ի դրությամբ՝ Brent տեսակի նավթի ապրիլյան մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինն ընկել է 1,97%-ով՝ մեկ բարելի դիմաց մինչև 33,57 դոլար: WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների գները նվազել են 2,37%-ով՝ մեկ բարելի դիմաց մինչև 30,87 դոլար:
Չինաստանի արտադրական ոլորտում գործարար ակտիվության ինդեքսի՝ երկուշաբթի հրապարակված վիճակագրական տվյալները բացասական դինամիկա են առաջացրել նավթի շուկայում: Զեկույցի համաձայն՝ հունվարին ցուցանիշը դեկտեմբերի 49,7 կետից նվազել է մինչև 49,4 կետի, ինչը հերթական հաստատումն է, որ Չինաստանի տնտեսությունը շարունակում է դանդաղել՝ ներդրողների շրջանում մտավախություններ առաջացնելով նավթի շուկայում Չինաստանի կողմից պահանջարկի հարցում:








































