Sunday, 05 05 2024
Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
11:15
Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական.հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

Իմ դեմ մեղադրանքը ԱԱԾ պետի բորբոքված ուղեղի երևակայության արդյունքն է. Սուրեն Գաբրիելյան

Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող Սուրեն Գաբրիելյանը ներկա պահին գտնվում է Գերմանիայում և իր խոսքերով զբաղված է իր առողջական խնդիրներով։ Նա անցնում է 2013թ. սեպտեմբերի 9-ին Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանի գրության հիման վրա Ազգային անվտանգության ծառայության կողմից նույն ամսին հարուցված փողերի լվացման փաստաթղթերի կեղծման, ակնհայտ կեղծ գործարք խարդախության հատկանիշներով քրեական գործով։ Սուրեն Գաբրիելյանը, սակայն, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ Նա անգամ ի նշան բողոքի 2014 թվականի սեպտեմբերին փախուստի էր դիմել Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից, որտեղ հայտնվել էր մի շարք հիվանդություններով տառապելու պատճառով։ Կալանավորը, վերջինիս փաստաբանի խոսքով, տառապում էր այնպիսի հիվանդություններով, որոնք ընդգրկված են կառավարության կողմից սահմանված համապատասխան հիվանդությունների ցանկում։ Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը փախուստի էր դիմել ոչ թե պատժից խուսափելու, այլ իր սեփական առողջության համար։

Փախուստից հետո Սուրեն Գաբրիելյանը հայտնաբերվել էր Վրաստանում, ապա Ռուսաստանում, իսկ հիմա գտնվում է Գերմանիայում և «Առաջին լրատվական»-ին հաջողվել է կապ հաստատել Գաբրիելյանի հետ ու մի քանի հարց ուղղել նրան։

-Սուրեն, Դուք մեղադրվում եք 11 միլիոն դրամ փողերի լվացման մեջ և հիմա փախուստի մեջ եք։ Կասե՞ք ինչպես է ձեզ հաջողվել փախուստի դիմել Հայաստանից։ Եվ ի՞նչ փողերի մասին է խոսքը։

-Ես փախուստի չեմ դիմել։ Ես օրենքը կիրառել եմ մինչև վերջ, օրենքով մարդուն, որը իմ հիվանդություններն ունի, իրենք իրավունք չունեին պահել, իսկ իրենք ինձ պահում էին։ Ու հիմա ստացվում ա, որ ես փախել եմ, իսկ իրենք՝ իրավապահ մարմինները, էդպես անմեղ են էլի։ Հլը ես վերադառնալու եմ Հայաստան ու պարզելու եմ, թե ով է փախնողը։ Ու հետո իրենք ինչ հետույք ունեն, որ իմ նկատմամբ հետախուզում հայտարարեն։ Հեսա ման եմ գալիս Գերմանիայում իմ համար, ֆռֆռում եմ, ի՞նչ միջազգային հետախուզման մասին է խոսքը։ Էդ միջազգային հետախուզում ասվածը բառերի կույտ է, դրա համար բավարար հիմքեր են պետք։ Առանց հիմքի ի՞նչ միջազգային հետախուզում։ Վրաստանի դատարանն էլ, Ռուսաստանի դատարանն էլ ինձ բաց է թողել։ Ավելին՝ Ռուսաստանի դատարանը գրել է, որ ոչ մի հիմք չկար ինձ նման արարքներում մեղադրելու մեջ։ Հակառակ դեպքում իրենք հետախուզվող մարդուն բաց չէին թողնի, ուղղակի քանի որ մեր իրավապահները հաստագլուխ են, իրենց ասածներն են պնդում։

Այսինքն՝ Դուք պատրաստվում եք վերադառնալ Հայաստա՞ն։

-Այո, հեսա առողջությունս դզեմ, հետ եմ գալու հանրապետություն։ Ինձ էնտեղ՝ Հայաստանում, մահ էր սպասում, ես էլ թողել գնացել եմ։ Ու էդ սպառնալիքները գալիս էին ՀՀ գլխավոր դատախազությունից՝գլխավոր դատախազից, ԱԱԾ-ի պետ Գորիկ Հակոբյանից։ Բա նման պայմաններում իմ թողնել-հեռանալը եղավ փախո՞ւստ։ Ես բուժվելուց հետո վերադառնալու եմ ու տենամ, թե ովա իմ դեմը կանգնելու, որ մի հատ էլ տենց աղմուկ են բարձրացրել, թե փախել եմ։ Ես չեմ փախել, ես հանրապետություն փող եմ բերել, ոչ թե իրենց պես հանրապետությունից փող եմ տարել։

-Ո՞նց եք փող բերել, ի՞նչ նկատի ունեք։ Այդ դեպքում ինչո՞ւ են ձեզ փողերի լվացման մեղադրանք առաջադրել։

-Առևտուր եմ արել, փող եմ բերել։ Իսկ մեղադրանքը ԱԱԾ-ի Գորիկի բորբոքված ուղեղի երևակայության արդյունքն է։ Էդ մեղադրանքով ինձ 1990 թվականից հետապնդում են։ Էն ժամանակ ինձ հաջողվեց ապացուցել, որ մեղադրանքն անհիմն է, հիմա էլ դա կանեմ։ Չնայած կարիք չունեմ երկու հատ թուրքի ոչ մի բան ապացուցել։ Իրենք պետք է ապացուցեն, որ ես մեղավոր եմ։

-Սուրեն, Ձեզ մեղադրանք առաջադրվեց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի գրության հիման վրա։ Կասե՞ք նա ինչ կապ ունի Ձեր ու այս գործի հետ։

-Հա, Արթուր Բաղդասարյանը մի հատ հիմար գրություն էր գրել ԱԱԾ, ու ԱԱԾ-ն էլ գործ հարուցեց, բայց նույն Արթուր Բաղդասարյանը ոչ մի անգամ չի կանչվել հարցաքննության, ոչ էլ իրա գրությունն ա ուղարկվել փորձաքննության՝ պարզելու էդ գրությունը ԱԱԾ ի՞նքն ա ուղարկել, թե՞ ոչ։ Մի խոսքով՝ ծածկադմփոց են արել։ Ես իրենց ասեցի՝ լավ, ինձ ինչո՞ւմ եք մեղադրում։ Ասում են՝ փողերը դու ես ստացել, բայց տենց բան չկա։ Ես փողերը ստացել եմ ապրանք ծախելով, ու էդ ապրանքի բոլոր թղթերը կա։

Իսկ մասնավորապես ի՞նչ ապրանք եք վաճառել։

-Նիկելի լար, դա բարձր տեխնոլոգիական ապրանք ա, որը Հայաստանում չկա, և Շվեյցարիայից եմ բերել։ Էնպես որ, սա էնքան պրիմիտիվ գործ ա, որից դրել մեծ աղմուկ են սարքել ու վերջիվերջո կապացուցվի, որ ես դրա հետ ոչ մի կապ չունեմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում