Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն չի կարծում, թե եվրոգոտու ճգնաժամը համաշխարհային տնտեսության անկման համար գլխավոր սպառնալիքն է:
«Եվրոգոտին այլևս քննարկումների գլխավոր թեմա և համաշխարհային մասշտաբի անհանգստության պատճառ չէ»,- ասել է Շոյբլեն Լոնդոնում՝ փակելով G7-ի ֆինանսների նախարարների և Կենտրոնական բանկերի կառավարիչների երկօրյա հանդիպումը: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Հանդիպման ընթացքում Շոյբլեն ողջունել է Գերմանիայի կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ մասնավորեցնելով, որ այն ուղղված է ոչ միայն ֆինանսական կարգապահության պահպանմանը, այլև տնտեսական զարգացման խթանմանը:










































