Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության 28-րդ տուրի շրջանակներում «Կուբան»-ը սեփական խաղադաշտում ջախջախիչ հաղթանակ է տարել «Ամկար»-ի նկատմամբ: Խաղն ավարտվել է 4:0 հաշվով:
Գոլ է հեղինակել նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին, ով փոխարինման է դուրս եկել 69-րդ րոպեին: Մեր հավաքականի մեկ այլ ֆուտբոլիտ Արազ Օզբիլիսը «Կուբան»-ի մեկնարկայի կազմում էր, սակայն փոխարինվել է հանդիպման 59-րդ րոպեին:
«Կուբան» – «Ամկար»՝ 4:0
1:0 Բալդե (8’), 2:0 Բալդե(42’), 3:0 Պոպով (44’), 4:0 Պիզելի (76’, 11մ)








































