այիսի 11-ին, ժամը 14.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում՝ Քասախ գետի ափին, հայտնաբերվել է նռնակ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ հայտնաբերված նռնակը «Ֆ-1» տեսակի է:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:
Սակրավորները նռնակը վնասազերծել և տեղափոխել են անվտանգ տարածք:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ԱԱԾ և ՊՆ ԳՇ օպերատիվ հերթապահները:









































