Tuesday, 30 06 2026
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»

Հայերի քվեները կեղծվել են Լոս Անջելեսում

Մայիսի 21-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայանալիք համաքաղաքային ընտրությունների երկրորդ փուլից առաջ լարվածություն է ծագել հայաշատ Արևելյան Հոլիվուդը՝ Լիթլ Արմենիան, ընդգրկող թիվ 13-րդ ընտրատարածքում, որտեղ միմյանց դեմ են պայքարում քաղաքապետի թեկնածուներ Միթչ Օ’Ֆարելն ու Ջոն Չոն:

Մոտավորապես երկու շաբաթ առաջ տեղեկություններ տարածվեցին հայաշատ համայնքում հայազգի ակտիվիստների միջև տեղի ունեցած բախման մասին, որը ևս երկու թեկնածուների միջև լարվածության արդյունք էր: Այժմ պարզվում է, որ բախումն այս թաղամասում տեղի ունեցած վերջին միջադեպը չէր. այսօր ամերիկյան դատախազությունը քննում է Լիթլ Արմենիա թաղամասից ընտրակեղծիքների՝ տասնյակ հայազգի ընտրողների քվեաթերթիկներն անօրինականորեն լրացնելու մասին տեղեկությունները:

Նշենք, որ թեև ընտրությունները մայիսի 21-ին են կայանալու, տարեց և որոշակի խնդիրներ ունեցող անձինք քվեարկում են տանը և փոստով իրենց քվեաթերթիկն ուղարկում ընտրական հանձնաժողովներին, սակայն այս գործընթացը դարձել է միմյանց դեմ ցեխ շպրտելու պատճառ:

Քաղաքապետի թեկնածու, ազգությամբ կորեացի Ջոն Չոյի նախընտրական շտաբը պաշտոնական բողոք է հղել շրջանային դատախազությանը մյուս թեկնածուի Միթչ Օ՚Ֆարելի և նրա կողմնակիցների դեմ այն մասին, որ արդեն մի քանի օր է, ինչ Արևելյան Հոլիվուդում համատարած ընտրակեղծիքներ և անօրինական նախընտրական գործունեության փաստեր են արձանագրվում: Սակայն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Լիթլ Արմենիա համայնքի քաղաքական ակտիվիստ, քաղաքապետի նախկին թեկնածու, Միտչ Օ՚Ֆարելի կողմնակից Սեմ Կբուշյանը հերքեց, որ ինքը կամ Օ՚Ֆարելի մյուս կողմնակիցները կեղծիքների են դիմել: Նա նշեց, որ ինքը ևս շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում, որ իր անունն են շահարկում այս ընտրապայքարի ընթացքում, ուստի ինքը ևս ցանկանում է, որ անօրենները, իր անունը շահարկողները, ընտրակեղծիքներ իրականացնողները բացահայտվեն և պատժվեն:

«Օգտվում են առիթից, որ սա այնպիսի թաղամաս է, որտեղ մեծամասնությունն առաջին անգամ է մասնակցում ընտրության, օրենքներին տեղյակ չէ, անգրագետ է, որ ես եմ շատ ընտրողների, մեծահասակ անձանց ընդգրկել ընտրացուցակներում, համայնքում ինձ հարգում են, սիրում են, մշտապես ես եմ համայնքային կազմակերպչական հարցերով զբաղվում, ուստի կորեացի թեկնածուի կողմնակիցները մտնում են մարդկանց բնակարաններ և իմ անունից են խոսում իրենց թեկնածուի օգտին քվեներ ստանալու նպատակով: Հիմա որքան բողոք, որ իրենք են ներկայացրել, դրա եռակին ես եմ ներկայացնելու, տեսնեմ՝ ինչպես են իրենց արարքների տակից դուրս գալու: Մենք ունենք տեսանյութեր, թե ինչպես են իմ անունից մտնում մարդկանց բնակարաններ և խոսում հօգուտ Ջոն Չոյի: Դրանք բոլորը տրամադրելու ենք իրավապահ մարմիններին»,- ասաց Սեմ Կբուշյանը:

Վերջինիս կարծիքով՝ այս ամենը տեղի է ունենում հենց Լիթլ Արմենիայում, իր անունը շահարկելով, մեկ այլ պատճառով ևս, քանի որ ինքը ներկայացնում է բավականին մեծ ձայներ՝ միայն Լիթլ Արմենիայում շուրջ 5200 ձայն, իսկ Արևելյան Հոլիվուդում առավել շատ, ինքն է համախմբում հայազգի ընտրողների ձայները, մարտին կայացած ընտրություններում եղել է քաղաքապետի թեկնածու և երրորդ տեղում է հայտնվել ստացած ձայների քանակով: Նա տեղեկացրեց, որ ինքը և ևս մեկ թեկնածու՝ մարտյան ընտրություններում ստացած քվեների քանակով չորրորդ տեղում հայտնված թեկնածուն, աջակցում են Միթչ Օ՚Ֆարելին և իրենց երեքի ձայները միասին կազմում են 10 հազար ձայնից ավելի` այն դեպքում, երբ Արևելյան Հոլիվուդում կա 15 հազար ընտրող:

«Իսկ ի՞նչ ունի կորեացին: Կորեացին գումար ունի, հնարավորություն, ես կարդում եմ նրա խորհրդատուի մասին, ով վեց-յոթ ընտրություն է անցկացրել տարբեր համայնքներում նույն գործելակերպով, ինչ այսօր է անում՝ խփելով այլոց, կլյաուզա անելով: Սակայն ես հաղորդագրություն եմ ուղարկում մարդկանց, որ քվեաթերթիկները գալիս են, ուշադիր լինեն: Ես խորհուրդ եմ տալիս հայկական համայնքին ընտրել Օ՚Ֆարելին, քանի որ իմ շահը իմ վստահությունն է, որ նա լավ քաղաքապետ կլինի և մեր համայնքի համար լավ գործեր կանի, քան օտարները, թեև Ջոն Չոյին աջակցում է ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը և Փոլ Գրիգորյանը, որովհետև քաղաքական շահեր կան, և Ջոն Չոն ֆինանսապես ուժեղ է, բայց այլ ոչնչով ուժեղ չէ»,- ասաց Սեմ Կբուշյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 21-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես հայաշատ քաղաքում կկայանա համաքաղաքային ընտրությունների երկրորդ փուլը, որի մաս են կազմելու նաև քաղաքային խորհրդի ընտրությունները: Համաքաղաքային ընտրությունների առաջին փուլը կայացել էր մարտի 5-ին, որի արդյունքներով 13-րդ շրջանում առաջադրված 12 թեկնածուներից ոչ մեկը չէր ստացել ձայների 50%-ից ավելին: Ուստի առաջին և երկրորդ տեղերում հայտնված թեկնածուները՝ Ջոն Չոն և Միտչ Օ՚Ֆարելը, պետք է մրցեն երկրորդ փուլում՝ մայիսի 21-ին: Երկու շաբաթ առաջ երկու թեկնածուների քարոզչախմբերի միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել և փոխադարձ մեղադրանքներ էին հնչել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում