Thursday, 25 06 2026
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
09:20
Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»
09:10
Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
08:50
ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը
Լարսը բաց է
08:30
Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին է մեկնելու՝ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
07:50
Նավթի գները նվազել են – 24/06/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին

Սերժ Սարգսյանը՝ արևմտյան և ռուսական խաչաձև կրակահերթերի տակ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։

– Պարոն Հայրապետյան, երեկ Շուշիի ազատագրման 21 ամյակին նվիրված միջոցառումը մեկնակեց ռուսական հիմնով: Այս քայլն Անկախության տոնի չգիտակցո՚՞ւմով է բացատրվում, թե՞ ռուսներին արջի ծառայություն մատուցելով:

Ընդհանրապես անկախության, պետականության չգիտակցությամբ, մարդկային տարրական արժանապատվության գրեթե գենետիկ բացակայությամբ է պայմանավորված որևէ օտար պետության քծնումը: Այլ բան սպասել հնարավոր էլ չէ չորս ոտքից երեքով դեռ Խորհրդային Միության կազմում գտնվող մեր քաղաքական և մշակութային «էլիտաներից»:

Ի վերջո, ինչո՞ւ անկախությունից քսաներկու տարի անց չի գիտակցվում դրա կարևորությունը, փոքր լինելու վախե՚՞րն են:

Իսկ ովքե՞ր են անկախության գլուխ կանգնած 22 տարուց ի վեր՝ միայն նրանք, ովքեր ո՛չ մեր փոքր, ո՛չ էլ մեծ լինելու գիտակցումը չունեն. դրանք «Միմինոյի» խաչիկյաններն են: Չկասկածեք՝ վաղը, եթե հարմար լինի «աշխարհում երկրորդ տեղի» իռացիոնալ միֆով գոյություն քարշ տվողների այս «էլիտաներին», նրանք մի ակնթարթում կմոռանան Ռուսաստանի օրհներգը և անձամբ կերգեն Թուրքիայինը կամ Ադրբեջանինը: Մենք երբեք չուզեցինք պետականություն. հիշենք թե ինչպես էին 1988-ին անգրագետ ցուցարարից մինչև Վազգեն Ա կաթողիկոս սուլում անկախականներին՝ փոխարենը զմայլվելով ԿԳԲ-ի սիրելիներով, ում և հանձնվեց իբրև թե անկախ մեր պետության ղեկը: Բայց վհատվել պետք չէ. միշտ էլ «Բարաբայի՛ն» բղավողների ձայնը խլացրել ու խաչել է Ազատությունը, բայց այն իր ճամփան գտել է:

– Ինչո՞ւ, ըստ Ձեզ, մեր հասարակության մեծամասնության մոտ դեռ կա Ռուսաստանի իշխող քաղաքական դասի քաղաքականության նկատմամբ մեծ համակրանք:

Կրկնեմ՝ դա ամենևին էլ համակրանք չէ, այլ կենդանական կապվածություն ու դող. նրանք այս վայրկյանին էլ պատրաստ են ուրանալու և դավաճանելու իրենց այսօրվա տիրոջը, պարզապես դեռ նոր տերն իրենց չի գտել կամ գնել: Խնդիրն այստեղ ստրուկի հոգեբանության մեջ է, և չկա ոչ մի քաղաքական կամ քաղաքակրթական բաղադրիչ:

– «Ավագ եղբոր» արմատացած կարծրատիպն ինչպե՞ս կարելի է հաղթահարել, գոնե եղբայրական հարաբերություն դիտարկել:

«Ավագ եղբայր» ասում էին և ասում են, սակայն երբեք եղբայրության խնդիր դրված չի եղել` ոչ մի կողմից: Եղբայրությունը` թեկուզ ավագով ու կրտսերով, չքնաղ բան է, որ մեզ բացակայում է: Երեկվանը և այսօրվանը ստրուկի և ստրկատիրոջ դաշտում է պետք փնտրել: Իսկ եթե հաղթահարելու մի բան կա, ապա դա ստրուկի հոգեբանությունն է և ո՛չ թե կարծրատիպ:

Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանն ամենաարևմտամետ նախագահն է նախորդների համեմատությամբ, արդյոք համաձա՞յն եք: Եթե այո, ապա ինչո՞ւ նրա օրոք դեռ շարունակում է չհաղթահարված մնալ այս խնդիրը:

Ոչ մի արևմտամետության մասին խոսք լինել չի կարող: Այդպիսի մոտեցումը դուրս է գիտական վերաբերմունք պահանջելու սահմաններից և գտնվում է ընդամենը գավառական քարոզչության տիրույթում: Այլ բան է, որ Սերժ Սարգսյանն ավելի, քան նախորդ նախագահները, գտնվել և առաջիկայում առավել ևս գտնվելու է արևմտյան և ռուսական խաչաձև կրակահերթերի տակ, և նրան տրված չէ գլոբալ որևէ խնդիր հաղթահարելու արք: Առավելագույնը, ինչ նա կարող է անել, դա իրեն և Հայաստանը բացարձակորեն չնույնացնելն է, որպեսզի հիշյալ կրակահերթերի տակ երկիրը ևս չհայտնվի: Առայժմ դա մասնակիորեն հաջողվել է նրան, իսկ վաղվա համար լիահույս չեմ՝ «դատելով գուլպաներից»՝ կասեր Բենդերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում