Լենա գետը հեղեղել է 56 տուն Յակուտիայի Օլեկմինսկի շրջանի Պերվի Ներյուկտյայ գյուղական բնակավայրում: Գետի մակարդակը բարձրացել է կրիտիկականից կես մետր ավելի, տները մինչև պատուհանները ջրի մեջ են, հաղորդել է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով գյուղի վարչակարգին:
Պերվի Ներյուկտյայում ապրում է ավելի քան 400 մարդ, որոնցից 217-ը տարհանվել են: Գետով շարժվում են սառույցի հսկայական կտորներ, որոնց երկարությունը հասնում է 300 կմ-ի:
Մայիսի 8-ին գետը հեղեղել էր 20 բնակելի տուն վերոնշյալ շրջանի Տրոյիցկ գյուղակում, անվտանգ վայրեր էին տեղափոխվել գրեթե 100 մարդ: Հաղորդվում էր, որ ջուրը Տրոյիցկից հետ է քաշվել:










































