Անցած ուրբաթ բուլդոզեր առևանգողը 20 րոպեում ավերել է Վաշինգտոն նահանգի Պորտ Անջելս փոքր քաղաքի բնակելի մի քանի շինություններ: Նրան ոստիկանները ձերբակալել են: Իրավապահները փորձում են պարզել տղամարդու արարքի դրդապատճառները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Այս մարդու գործողությունների հետևանքով, որի անունը դեռևս չենք հայտնում՝ ելնելով քննության շահերից, լիովին ավերվել են երկու բնակելի տներ: Նա տապալել է նաև էլեկտրամատակարարման լարերի մի քանի սյուներ»,- հայտնել է Քլելեմ շրջանի ոստիկանապետ Ռոն Քեմերոնը:
Նրա խոսքով՝ տուժածներ չկան: Բեյքեր փողոցի բնակիչները, որտեղ տեղի էր ունեցել միջադեպը, մի քանի ժամ մնացել են առանց էլեկտրաէներգիայի:











































