Կոնգրեսականների մտադրությունը՝ հաջորդ շաբաթ քվեարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնած առողջապահական բարեփոխումները չեղյալ հայտարարելու դեմ, հաջողությամբ չի պսակվի: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնիի խոսքերը:
Առաջիկայում կայանալիք քվեարկության մասին հաղորդել է հանրապետական կոնգրեսական Էրիկ Քանթորը: Պալատի նախկին կազմը ավելի քան 30 անգամ 2 տարվա ընթացքում փորձել է չեղյալ հայտարարել օրենքը կամ հրաժարվել այն ֆինանսավորելուց:
«Նախաձեռնողները ավելիին չեն հասնի, ինչին հասել են ավելի վաղ: Դա ժամանակի զուր վատնում է: Մենք կիրականացնենք բարեփոխումները, օրենքը ստորագրված է, իսկ Գերագույն դատարանը հավանության է արժանացրել այն»,- ասել է Քարնին:
Սպիտակ տան ներկայացուցիչը հանրապետականներին կոչ է արել կենտրոնանալ տնտեսական խնդիրների վրա:
Հիշեցնենք, որ նախագահ Բարաք Օբամայի ստորագրած առողջապահական բարեփոխումներով պետք է նվազի բժշկական ապահովագրության արժեքը, իսկ բուժօգնությունն ավելի մատչելի դառնա:









































