Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վետո է դրել 2 օրինագծերի վրա:
Նախագահն օգտագործել է վետոյի իր իրավունքը Քաղաքացիական օրենսգրքում ուղղումներ կիրառելու հանդեպ, որոնց համաձայն՝ փոխվել է ոչ ձեռնարկատեր իրավաբանական անձանց իրավունքների ձևը և հնարավոր է դարձել նրանց վերածել հանրային իրավունքի իրավաբանական անձանց: Այս մասին հաղորդել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովը:
Նախագահը վետո է դրել նաև «Սահմանադրական դատարանի վերաբերյալ» օրենքի ուղղումների վրա: Խոսքը վերաբերում է խորհրդարանի ընդունած այն օրինագծին, որի համաձայն՝ եթե Սահմանադրական դատարանը դադարեցնի վիճելի ակտը և օրենսդիր նորմը, վերջնական որոշում ընդունելու համար նրան տրվում է 30 օր, հակառակ դեպքում՝ 31-րդ օրը դադարեցված նորմերը կսկսեն գործել:







































