Փարիզը ողջունում է Ռուսաստան ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցի արդյունքները, որոնց ամփոփման վերջում Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են Սիրիայի հարցով կոնֆերանս կազմակերպելու մասին, որտեղ ներկա կլինեն հակամարտության 2 կողմերը: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչի խոսքերը:
«Մենք ողջունում ենք ԱՄՆ պետաքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքները և երկու պետությունների՝ բանակցությունների միջոցով Սիրիայի ճգնաժամը հաղթահարելու ցանկությունը»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Նրա խոսքերով՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է Սիրիայում անցումային կառավարություն ստեղծել, որը կձևավորվի փոխհամաձայնության հիման վրա:









































