Սիրիայի, որպես պետության, փլուզումը հակամարտության թեժացման պատճառով ավելի ու ավելի հավանական է դառնում: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ մեջբերելով Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելի խոսքերը:
«Հակամարտության ակտիվությունն աճում է: Երկրի անկման սյուժեն ավելի հավանական է դառնում»,- ասել է Հեյգելը:
Նրա խոսքերով, ԱՄՆ-ը Ռուսաստանին և Չինաստանին կոչ է անում անել ավելին՝ Սիրիայում հակամարտության կարգավորման համար. «Դա նրանց շահերից է բխում»։
Հեյգելը նաև հիշեցրել է ԱՄՆ-ի և ՌԴ-ի՝ Սիրիայի հարցով կոնֆերանս կազմակերպելու մտադրությունը, որտեղ հրավիրված կլինեն հակամարտության 2 կողմերը:









































