ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքի փոքրիկ ռեստորանը իսկական իրարանցում է առաջացրել տեղի հասարակության շրջանում:
Աղմուկի մեղավորները հաստատության կրեատիվ տերերն են, որոնք որոշել են հաճախորդներին մատուցել աֆրիկյան առյուծի մսից պատրաստված ուտեստ՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Խոսքն ավանդական մեքսիկական տակո ուտեստի՝ եգիպտացորենի կամ հացահատիկային տորտիլաների մասին է, որը սովորաբար ունենում է տարբեր տիպի լցոններ, օրինակ՝ խոզի, տավարի մսի, լոբու կամ ծովամթերքի:
Աֆրիկյան առյուծի մսից տակոն արժե 35 դոլար, ինչը զգալիորեն թանկ է դասական բաղադրատոմսով պատրաստված տակոյից:
Տեղացիները տարբեր կերպ են վերաբերվել ռեստորանատերերի առաջարկին: Արարքը առաջացրել է տեղի կենդանասերների դժգոհությունը:









































