Հոլիվուդյան դերասան Թոմ Կրուզի դուստրը թողարկում է նորաձև հագուստի սեփական գիծ, հաղորդում է The Sun-ը:
Թերթի տեղեկատվության համաձայն՝ Սուրի Կրուզի հետ գործարքի արժեքը կազմում է 1.5 միլիոն ֆունտ սթեռլինգ: Ապրանքանիշը ստացել է Suri անվանումը:
Յոթնամյա աղջկա առաջին հավաքածուն, ով պարբերաբար հայտնվում է աստղային ամենաոճային երեխաների ցուցակում, հնարավոր կլինի տեսնել աշնանը Նյու Յորքի հանրախանութներից մեկում: Եթե նախագիծը հաջողվի, Սուրիի հագուստը կհայտնվի նաև հյուսիսամերիկյան այլ խանութներում:
«Սուրին ընդամենը 7 տարեկան է, սակայն նրան շատ է հետաքրքրում հագուստը»,- պարբերականը մեջբերում է անանուն աղբյուրի բառերը: Նրա խոսքերով՝ Suri-ն դերասանի դստեր համար կլինի միայն հոբբի:









































