Հոլիվուդյան դերասանուհի Քիմ Բեսինջերը կնկարահանվի «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ դրամայի շարունակությունում, որը կկոչվի «50 երանգով ավելի մուգ»՝ հայտնում է Time-ը։
Universal ստուդիայի հետ բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում։ 62-ամյա դերասանուհին կխաղա Ելենա Լինքոլնի՝ գլխավոր հերոս Քրիստիան Գրեյի նախկին սիրուհու և գործընկերոջ դերը, որը ծանոթացրել է նրան սեռական երևակայությունների բուռն աշխարհի հետ։
Ինչպես նշում է պարբերականը՝ ֆիլմի նկարահանումները կսկսվեն փետրվարի կեսերին։ Պրեմիերան նշանակված է 2017 թվականի փետրվաի 10-ին։ Իրենց դերերին կվերադառնան Դակոտա Ջոնսոնը (Անաստեյշա) և Ջեյմի Դորնանը (Գրեյ)։ Ռեժիսոր է նշանակվել Ջեյմս Ֆոուլին («Քարտե տնակ») այն բանից հետո, երբ նախագծից դուրս է եկել Սեմ Թեյլոր-Ջոնսոնը։




































