Saturday, 13 06 2026
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է

Little Armenia-ում ենթադրյալ ընտրակեղծիքների մասին տեղեկությունները քննվում են

Լոս Անջելեսի օրենսդիր ժողովի ընտրություններին Հոլիվուդի Little Armenia համայնքում տեղ գտած ընտրակեղծիքների մասին տեղեկությունները քննվում են: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը:

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում տեղի համար Little Armenia-ից պայքարել է երկու թեկնածու: Նրանց միջև ընտրապայքարը եղել է թեժ: Թեկնածու Միթչ Օ՝Ֆարելի կողմնակիցներին մեղադրում են անօրինական լցոնումների մեջ:

Մայիսի 21-ին կայանալիք ընտրություններին կորոշվի, թե ով է փոխարինելու քաղաքապետ Էրիկ Գարսետիին:

Մյուս թեկնածուի՝ Ջոն Չոյի փաստաբանը մեղադրում է իր պաշտպանյալի հակառակորդին: Վերջինս էլ իր հերթին նույն մեղադրանքները հնչեցրել է Չոյի դեմ՝ ասելով, որ հենց նրա կողմնակիցներն են ընտրողներից հավաքել քվեաթերթիկներն ու այնուհետ լցոնումներ կատարել:

«Ազատություն» ռադիոկայանը հղում անելով Los Angeles Times թերթին, փոխանցում է, որ Լոս Անջելեսի շրջանային դատախազության մամուլի խոսնակ Ջեքի Լեյսին հայտարարել է, որ իրավապահները քննում են տասնյակ հայազգի ընտրողների քվեաթերթիկներն անօրինականորեն լրացնելու մասին տեղեկությունները: Խոսքը մինչև քվեարկության օրը փոստով ուղարկվող քվեաթերթիկների մասին է:

Հիշեցնենք, որ լարվածությունը ծագել է հայաշատ Արևելյան Հոլիվուդն ընդգրկող 13-րդ ընտրատարածքում, որտեղ միմյանց դեմ են պայքարում Միթչ Օ’Ֆարելն ու Ջոն Չոին: Մոտ երկու շաբաթ առաջ տեղեկություններ ստացվեցին հայազգի ակտիվիստների միջև տեղի ունեցած բախման մասին:

Այժմ էլ, ահա, Ջոն Չոիի նախընտրական շտաբը պաշտոնական բողոք է հղել շրջանային դատախազություն, որում նշված է. – «Արդեն մի քանի օր է ինչ Արևելյան Հոլիվուդում համատարած ընտրակեղծիքներ և անօրինական նախընտրական գործունեության փաստեր են արձանագրվում»: Չոիի կողմնակիցները ընտրախախտումների ողջ մեղքը բարդում են հակառակորդ թեկնածուի շտաբի վրա:

Միթչ Օ’Ֆարելի կողմնակիցները կտրականապես հերքում են ներկայացվող մեղադրանքները: Թեկնածուի խոսնակ Ռենե Նահումը հայտարարել է. – «Կեղծիքներն իրականում կատարվում են մեր մրցակից Ջոն Չոիի կողմից»:

Այս իրարամերժ հայտարարությունների, փոխադարձ մեղադրանքների եւ շարունակվող հետաքննության ֆոնին Los Angeles Times-ի թղթակիցներ Ալեն Չեքմեջյանն ու Քեթրին Լինթիկամը որոշեցին անձամբ գնալ ներկայացված փաստերի հետքերով` բավական արագորեն մի շարք լուրջ խախտումներ հայտնաբերելով: Խոսքը, ըստ լրագրողների, նախեւառաջ հայազգի տարեց ընտրողներին խաբեությամբ այս կամ այն թեկնածուի օգտին քվեարկության դրդելու դեպքերի մասին է:

«83-ամյա Ռաֆիկ Համբարձումյանը Los Angeles Times-ի թղթակցին պատմել է, որ մեկ շաբաթ առաջ հայախոս մի կին է եկել իր տուն` իրեն եւ կնոջն օգնելով լրացնել քվեաթերթիկը: Անգլերենին չտիրապետող Համբարձումյանն ասում է, որ կինն իրենց օգնել է քվեարկել հայազգի թեկնածու Սեմ Կբուշյանի օգտին: Համբարձումյանը, սակայն, խիստ զարմացավ, երբ թերթի թղթակիցները նրան հայտնեցին, որ Կբուշյանը դեռ մարտ ամսին է դուրս մնացել ընտրապայքարից, և նրա անունը քվեաթերթիկում ընդհանրապես չկա», – գրում թերթը:

Լոսանջելեսցի հայը նշել է, որ չգիտի, թե թեկնածուներից հատկապես ում օգտին է աշխատել իրեն այցելած հայ կինը: «Օրական չորս-հինգ անգամ մեզ են զանգահարում` տարբեր թեկնածուների օգտին քարոզելով», – բողոքել է թերթի զրուցակիցը:

Los Angeles Times-ի թղթակիցները զրուցել են նաև Լիթլ Արմենիայում բնակվող եւս մեկ հայազգի ընտրողի` 65-ամյա Գալուստ Խաչատրյանի հետ: Նա, իր հերթին, պատմել է, որ օրերս իրեն են այցելել երկու հայազգի ակտիվիստներ, բայց ոչ թե օգնել են քվեարկել, այլ պարզապես տարել են նրա դատարկ քվեաթերթիկը: «Ես այդ մարդկանց ճանաչում էի որպես Կբուշյանի ակտիվիստներ, հիմա ում օգտին են նրանք աշխատում` տեղյակ չեմ», – ասել է Խաչատրյանը:

Ի դեպ, Կբուշյանը, որը մարտին կայացած նախնական ընտրություններում անսպասելիորեն երրորդ տեղը զբաղեցրեց, այժմ սատարում է թեկնածուներից Միթչ Օ’Ֆարելին: Այդ իսկ պատճառով, հիմնական կասկածները հենց նրան են ուղղված:

Չնայած դրան, Los Angeles Times-ի թղթակիցները հայտնաբերել են, որ Չոիի կողմնակիցները եւս հայազգի ընտրողների շրջանում խախտումներ են թույլ տալիս` մասնավորաբար, մոլորության մեջ գցելով նրանց: Չոիի աջակիցները հայերին խաբում են, թե իբր ընտրապայքարից դուրս եկած, բայց հայերի շրջանում մեծ հեղինակություն վայելող Կբուշյանը հենց իրենց թեկնածուին է սատարում: «Հոլիվուդի բնակչուհի Նունե Բեկնազարյանի խոսքով` նման ուղերձով իրեն այցելել են Չոիի շտաբի հայազգի ակտիվիստները», – գրում է թերթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում