ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Մարկո Ռուբիոն ընտրություններում իր հաղթանակի դեպքում մտադիր է չեղյալ հայտարարել միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագիրը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Երբ ես նախագահ դառնամ, առաջին իսկ օրը գրասենյակում մենք կչեղարկենք Իրանի հետ գործարքը»,- հայտարարել է Ռուբիոն հանրապետականների բանավեճերի ժամանակ:
Նրա խոսքով՝ դրանից հետո մյուս երկրներն ընտրություն կունենան՝ գործ ունենալ Իրանի կամ ԱՄՆ-ի հետ:
«Ես վստահ եմ, որ նրանք Իրանի տնտեսությունից առաջ ԱՄՆ-ը կընտրեն»,- ասել է նա:
Ռուբիոն հավելել է, որ ինքը տարաձայնություններ չունի իրանցի ժողովրդի հետ, բայց, ըստ նրա, Իրանի գերագույն առաջնորդը «արմատական շիա հոգևորական է՝ ապագայի ապոկալիպտիկ հայացքով»:










































