ԵԽԽՎ Բյուրոն դեկտեմբերի 4-7-ը ուսումնասիրել է Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքը: Հանրաքվեի քարոզչությունը գնահատվել է որպես ցածր հետաքրքրություն և հանրային քննարկում ներկայացնող, արձանագրվել է նաև վարչական ռեսուրսի չարաշահում, ինչպես նաև նշումներ են արվել ընտրակաշառքների մասին:
«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանի դիտարկմամբ՝ միջազգային կառույցների արձանագրությունները դրականորեն են ազդում հաջորդ ընտրությունների ընթացքի վրա: Դրանք, ըստ Մուսախանյանի, ճնշում են իշխանություններին:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը վստահ է՝ այստեսակ զեկույցները նվազեցնում են Հայաստանի միջազգային վարկանիշը: Խոսելով Հայաստանում անցկացված հանրաքվեի վերաբերյալ ԵԽԽՎ գնահատականների մասին՝ պատգամավորը նկատեց, որ պետք է կարևորել բոլոր միջազգային կառույցների գնահատականները:









































