Չինաստանի երկրորդ դիվիզիոնն անգամ ավելի մեծ գումար է ծախսում տրանսֆերային շուկայում, քան իսպանական Պրիմերան կամ գերմանական Բունդեսլիգան:
Չինական ակումբներն ամենախոշոր գործարքները կատարել են վերջին օրերին: Ձեռք են բերվել Ռամիրեսի (շուրջ 32 մլն եվրո), Ժերվինիոյի (18 մլն), Գուարինի (18 մլն) տրանսֆերները:
Goal. com-ի տեղեկությունների համաձայն՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չինական ակումբներն արդեն 136 մլն եվրո են ծախսել: Այդ ցուցանիշով Չինաստանի Սուպերլիգան առաջինն է աշխարհում: Չինական երկորորդ դիվիզիոնի ակումբները 43.5 մլն եվրո են ծախսել և այդ ցուցանիշով 4-րդ տեղն են զբաղեցնում աշխարհում:
Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգան 116 մլն եվրո է ծախսել ձմեռային տրանսֆերային շուկայում՝ նշված ցուցանիշով զբաղեցնելով երկրորդ տեղը: Երրորդը Ա Սերիան է, որը 57 մլն եվրո է ծախսել:





































