Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ որոշում է ընդունվել Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի մաքսային մարմինների ղեկավարների մասնակցությամբ եռակողմ մեխանիզմի ստեղծման մասին։
Այդ մասին Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի առևտրի ու մաքսային հարցերով նախարար Բյուլենթ Թուֆեքչին։
Նրա խոսքով՝ կողմերը որոշել են բեռնափոխադրումների հարցում մաքսային ընթացակարգերով արագացնել «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին։ Թուֆեքչին հայտարարել է, որ Վրաստանն ու Թուրքիան եկել են միասնական կարծիքի ԲԹԿ երկաթուղու նախագծի իրագործման շրջանակներում մաքսային ընթացակարգերի արագացման վերաբերյալ։











































