Հայտնի են դարձել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի աշխատավարձի բարձրացման պատճառները: Goal. com-ի փոխանցմամբ՝ հարձակվողի աշխատավարձի գրեթե կրկնակի ավելացմանն է հանգեցրել ակումբի՝ Մեսսիի նկատմամբ չկատարած պարտավորությունները:
2014 թվականին «Բարսելոնա»-ն ֆինանսական դժվարություններ է ունեցել, ինչի պատճառով Մեսսին հրաժարվել է աշխատավարձի բարձրացումից նոր պայմանագիր ստորագրելու ժամանակ: Ընդ որում, ակումբի ղեկավարությունը խոստացել է, որ ապագայում ֆուտբոլիստին որոշակի գումար կվճարի որպես հատուցում:
Մեսսիի պայմանագրով նախատեսված տարեկան աշխատավարձը 32 մլն եվրո է կազմում, մինչդեռ առաջին երկու տարիներին նա 10 մլն-ով քիչ էր վաստակում: Հաջորդ երկու տարիների ընթացքում ֆուտբոլիստը 40 մլն եվրո կստանա: Այդպես «Բարսելոնա»-ն կվճարի ֆուտբոլիստին պարտք մնացած 20 մլն եվրոն:






































