«Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն ափսոսում է, որ իսպանացի մասնագետը հեռանալու է ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
«Ափսոս, որ Գվարդիոլան հեռանում է «Բավարիա»-ից: Հուսով եմ, որ նրա գլխավորությամբ տիտղոսներ կնվաճենք ընթացիկ մրցաշրջանում: Գվարդիոլան հիանալի մարզիչ է մեր թիմի համար»,- Goal-ը մեջբերում է Նոյերի խոսքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ Գվարդիոլային գերմանական գրանդում կփոխարինի Կարլո Անչելոտին:








































