Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Ատլետիկ»-ի դեմ պատասխան խաղից հետո «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, որ իր թիմի համար հեշտ չէր: Այնուամենայնիվ, «կապտանռնագույններ»-ը 3:1 հաշվով հաղթանակ են տարել և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել:
«Ֆուտբոլի նման բարդ մարզաձևում հեշտ չէ գտնել իրադարձությունների զարգացման պատճառը: Գիտեինք, որ «Ատլետիկ»-ը պրեսինգի է դիմելու, ինչը դժվարությունների էր հանգեցնելու:
Խաղը հետաքրքիր ստացվեց: Չեմ կարծում, թե «Բարսելոնա»-ն բարդ շրջան է ապրում: Մենք դեռ կարող ենք անհաջող խաղեր կամ խաղակեսեր անցկացնել, բայց դա ֆուտբոլի մի մասն է»,- Marca-ն մեջբերում է Էնրիկեի խոսքերը:


































