ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը բազային տոկոսադրույքը թողել է նախկին մակարդակի վրա՝ 0,25-0,5%: Այս մասին հաղորդվում է բաց շուկայում գործարքների դաշնային կոմիտեի կայքում՝ հայտնում է RBK-ն։
«Կոմիտեն ուշադիր ուսումնասիրում է զարգացումը գլոբալ տնտեսությունում և ֆինանսական ոլորտում և գնահատում դրանց ազդեցությունն աշխատանքի շուկայի և ինֆլյացիայի վրա, ինչպես նաև ապագայում ռիսկերի հավասարակշռության վրա»,- ասվում է հաղորդագրությունում։ Դեկտեմբերին կոմիտեն տնտեսության և ինֆլյացիայի համար ռիսկերը համարել էր «հավասարակշռված»։
Կոմիտեն նշել է նաև բարելավվող պայմաններն աշխատանքի շուկայում 2015-ի դեկտեմբերից, չնայած դանդաղող տնտեսական աճին։
«Հաշվի առնելով կանխատեսումը՝ կոմիտեն որոշել է պահպանել առանցքային տոկոսադրույքը 0.25-0.5 տոկոսի մակարդակի վրա։ Արժութային քաղաքականությունը մնում է հարմարվող՝ դրանով իսկ աջակցելով աշխատանքի շուկայի հետագա բարելավմանն ու 2 տոկոս գնաճի վերադարձին»,- նշել են կոմիտեում։









































