Հունվարի 28-ին նշվում է Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրը: Տոնը հիմնվել է, որպեսզի օգտատերերը չմոռանան համացանցում կանոններին հետևելու մասին, որոնք օգնում են վնասազերծել նրանց վիրտուալ և իրական կյանքը: Այս մասին գրում է Calend-ը:
Օրը հունվարի 28-ին նշելու որոշումն ընդունվել է 2006-ի ապրիլի 26-ին՝ Եվրախորհրդի նախարարների կոմիտեի կողմից: Ամսաթիվը համընկնում է 1981-ի հունվարի 28-ին Եվրախորհրդի «Անձանց պաշտպանության մասին՝ կապված անձնական տվյալների ավտոմատացված մշակման հետ» կոնվենցիայի ստորագրման տարելիցին: Որոշ երկրներում տոնը կոչվում է «Գաղտնիության օր»: