Սպիտակ տունը հայտնել է նախընտրական արշավի ընթացքում դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսի հաջողությունների մասին, գրում է RIA Novosti-ն: Պարբերական ճեպազրույցի ժամանակ Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը հիշեցրել է, որ Սանդերսը մասնակցել է քննարկումներին դեմոկրատական կուսակցության մյուս ներկայացուցիչներ Հիլարի Քլինթոնի և Մարտին Օ’Մելի հետ:
«Այդ քննարկումների ենթատեքստում սենատոր Սանդերսը մեծ հաջողություն ունեցավ, ներգրավելով և ոգևորելով դեմոկրատական կուսակցության մեծ մասին»,- հայտարարել է Էռնեստը ճեպազրույցում:
Նա պարզաբանել է, որ դեմոկրատական ընտրազանգվածի այդպիսի համախմբումը կարևոր է, անկախ այն բանից, կլինի արդյոք Սանդերսը կուսակցության միասնական թեկնածուն, թե ոչ: Էռնեստը նաև հայտնել է, որ անցյալ չորեքշաբթի Բարաք Օբամայի և Սանդերսի հանդիպման ժամանակ քննարկվել է «ապագայում դեմոկրատական կուսակցության խնդիրների իրականացումը»: Հանդիպումից հետո սենատորը հայտարարել է, որ այն անցել է «կառուցողական և դրական»:









































