Սիրիայի Մադայ, Զաբադայ, Ֆուա և Քեֆրայ քաղաքներում մարդկանց առողջական վիճակը պետք է գնահատեն անկախ բժիշկները: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Ստիվեն Օ’Բրայենը, հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ, հունվարին այդ քաղաքներ է հասցվել հումանիտար օգնություն: Ինչպես հայտնել է Օ’Բրայենը, արդյունաբերական և բժշկական միջոցներ կարողացել են ստանալ ընդամենը 60 հազար մարդ: Ավելի վաղ հաղորդվել է, որ Մադայում մոտ 400 մարդ կարիք է ունեցել շտապ բժշկական օգնության, որոնցից 37-ին հաջողվել է տարհանել:
ՄԱԿ-ի տվյալներով՝ հակամարտության սկսելուց հետո Սիրիայում զոհվել է 250 հազար մարդ: Ավելի քան միլիոն մարդ վիրավորվել է: Ներկա պահին 6․5 միլիոն մարդ տարհանված է Սիրիայից, ավելի քան 4․6 միլիոն մարդ փախստական է: Մոտ 13․5 միլիոն մարդ ապրում են ծայրահեղ պայմաններում:







































