Բրիտանական ընկերությունը` Auroch Digital տեսախաղերի մշակողը, խաղ է ստեղծել, որտեղ կարելի է խաղալ ԱՄՆ նախագահի թեկնածուների կողմից, հաղորդում է Vice-ն:
Նշվում է, որ այն խաղացողների կպատմի ԱՄՆ-ի քաղաքական համակարգի մասին:
Խաղացողները կարող են կերպավորել Դոնալդ Թրամփին, Հիլարի Քլինթոնին և Բերնի Սանդերսին: Հավաքածուում ներառված են նաև ԱՄՆ 16-րդ նախագահ Ավրաամ Լինքոլնն ու Քթուլհուն` ամերիկացի գրող Հովարդ Ֆիլիփս Լավքարֆթի ստեղծագործության կերպարը:









































